ԿԲ-ն սահմանել է ֆինանսական ծառայությունների քաղվածքների միասնական ձեւ

31.05.2016 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերից օգտվող քաղաքացիներին տրամադրվող ամսական քաղվածքները կպարզեցվեն:

Կենտրոնական բանկը հիշյալ քաղվածքների օգտագործումը դյուրացնելու նպատակով սահմանել է քաղվածքների միանման ձեւանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից:

Այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսական քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները:

«Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, եւ քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձեւաչափերի են»,- ասված է հաղորդագրությունում:

Ինչպես նշել են ԿԲ-ում, նոր ձեւաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ:

Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով:

«Քաղվածքները կարող են առավել հարմարավետ օգտագործվել որպես անձնական ֆինանսների կառավարման գործիք՝ սպառողներին հնարավորություն տալով հեշտությամբ հաշվարկներ կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, իրենց պարտավորություն»,- նշել են ԿԲ-ում:

Դիտում՝ 3535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW