ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Աստանա:Ղազախստանի մայրաքաղաքում նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:Ակնկալվում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում կքննարկեն ինտեգրման խորացումը, այդ թվում՝ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորումը: Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն նաեւ միության՝ տարբեր երկրների եւ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ: Բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում՝ ԵԱՏՄ գործունեության պրակտիկ ոլորտների վերաբերյալ: Tweet Դիտում՝ 8583