Վարչապետը հանձնարարել է պետգնումներն ավելի թափանցիկ կազմակերպել

26.05.2016 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով պետական գնումների գործընթացը կդառնա ավելի թափանցիկ:

Այս մասին վարչապետն ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ:

Այս նպատակով նա հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ առավել բարելավել թափանցիկությունը գնումների գործընթացի տարբեր փուլերում՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի էլեկտրոնային գնումների կայքում տեսնել գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաեւ կնքված պայմանագրերի կատարման արդյունքները (ընդունման-հանձնման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ ապրանքագրեր եւ այլն):

Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ ֆինանսների նախարարության պետական գնումների պաշտոնական կայքի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ` վառելիք, գրասենյակային կամ տնտեսական նյութեր եւ այլն:

«Այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար»,- ընդգծել է նա:

Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձեւավորել հաշվետություններ:

Դիտում՝ 4088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW