ՎՏԲ-Հայաստան Բանկի տրամադրած վարկերի թիվը կրկնակի աճել է

19.05.2016 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. 1-ին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց եւ փոքր բիզնեսին տրամադրել է շուրջ 54 800 վարկ՝ 18 743 մլն դրամ ծավալով, ինչը կրկնակի գերազանցում է բանկի՝ 2015թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ինչպես նշել են բանկում, հաշվետու եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկային պորտֆելն ընդգրկել է շուրջ 185 հազ. վարկ՝  93 507 մլն դրամ ծավալով:

«Մանրածախ բիզնեսի վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից է: Բանկը վարում է հավասարակշռված եւ ճկուն վարկային քաղաքականություն՝ առաջարկելով հաճախորդներին տարբեր վարկատեսակներ»,- նշել են բանկում՝ հավելելով, որ «ձեռք բերված արդյունքը վկայում է ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ ՀՀ բանկային համակարգում ունեցած առաջատար դիրքի մասին»:

Դիտում՝ 14579

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW