ՀՀ կառավարությունը կկրճատի շուրջ 800 ծառայողական մեքենա

19.05.2016 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը նախատեսում է կրճատել 797 պետական ծառայողական մեքենա, այսօր հայտարարել է գործադիրի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Այս մասին նա ասել է կառավարության նիստի սկզբում՝ ներկայացնելով  նախորդ նիստին վարչապետի տված հանձնարարականի վերաբերյալ իր զեկույցը:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ավտոմեքենաների կրճատման հարցով իրենք զբաղվելու են փուլային մոտեցմամբ:

«Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններից, բոլոր առընթեր մարմինների հետ, բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության եւ քննչական ծառայությունների, ինչպես նաեւ փրկարար ծառայության»,- նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Նա ընդգծել է, որ 107-ով կկրճատվեն բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաները, եւ 690-ով՝ ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների մեքենաները:

Դավիթ Հարությունյանն առաջարկել է հանձնարարել ֆինանսների նախարարին ՝ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշած նվազեցումը, ինչպես նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:

Նախատեսվում է նաեւ պետական մարմինների պաշտոնական կայքերում զետեղել մեքենաների մասին ամբողջական տեղեկատվություն, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:

Բացի այդ, նախատեսվում է արգելել սպասարկող (այսինքն՝ հերթապահ) մեքենաների ամրագրումը որեւէ կոնկրետ պաշտոնատար անձի: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը պարբերաբար ուսումնասիրություններ կիրականացնի սպասարկող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:

Դիտում՝ 7102
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW