Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին: Բանկում նշել են, որ ծրագրին դիմած տասնյակ տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել չորսը՝- Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն, - «Մեգա Արարատ»՝ լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ եւ թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը,- «Արմբերրի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ազնվամորու աճեցմամբ,- Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, որը զբաղվում է մոշի աճեցմամբ:«Ներկայումս մրցույթում հաղթող ճանաչված բոլոր տնտեսությունները գտնվում են հավաստագրման գործընթացում: Մոտ ժամանակներս դրանցից առաջինը կհավաստագրվի, որից հետո եվրոպական շուկա պատրաստի արտադրանքի արտահանման բավականին լայն հնարավորություններ կստեղծվեն, իսկ մինչեւ տարվա վերջ կավարտվի մյուս տնտեսությունների հավաստագրումը»,- ասել է NABU-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Նարեկ Գրիգորյանը: «Գյուղական համայնքներում փոքր եւ միջին տնտեսությունների զարգացումը առանցքային տեղ է զբաղեցնում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ծրագրով, փաստորեն, ամբողջական արտադրական ցիկլ է փակվում՝ ընդհուպ մինչեւ աջակցություն արտահանմանը, ստեղծվում են նոր աշխատատեղեր եւ ներգրավված ձեռնարկությունների զարգացման շոշափելի հեռանկարներ են բացվում: Այսպիսով, մենք Հայաստանում յուրատեսակ շարժում ենք ստեղծում՝ նպաստելով գյուղական համայնքներում օրգականական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների զարգացմանը: Այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, որի մասին մենք լրացուցիչ կհայտնենք»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը: Tweet Դիտում՝ 7023