Նախապատրաստվում է հոկտեմբերին Իրանում ՀՀ էքսպոյի կազմակերպումը

18.05.2016 | 18:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Իրանի միջազգային ցուցահանդեսներ» ընկերության տնօրինությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հոկտեմբերի 5-8-ը իր տարածքում «Հայաստան էքսպո 2016» առաջին ցուցահանդեսը կազմակերպելու համար:

Ինչպես հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնել է «Իրանի միջազգային ցուցահանդեսներ» ընկերության գործադիր տնօրեն Հոսեյն Էսֆահբոդին՝ մայիսի 17-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը նախորդել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ «Իրանի միջազգային ցուցահանդես ընկերության» միջեւ փոխըբռնման հուշագրի ստորագրումը:

Հուշագրով սահմանվել է կողմերի հանձնառությունը հայկական եւ իրանական արտադրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսների կազմակերպման կապակցությամբ:

Ակնկալվում է, որ հուշագիրը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրային կապերի խորացմանը եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Դիտում՝ 3703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW