Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող հերթական անվճար բիզնես-դասընթացները կանցկացվեն մայիսի 24-27-ը:Դասընթացի ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական եւ պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաեւ մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Բանկում նշել են, որ առաջիկայում դասընթացների ցանկը կհամալրվի նոր թեմաներով:Դասընթացները հասանելի են բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ նրանք հանդիսանում են բանկի հաճախորդ, թե ոչ: Tweet Դիտում՝ 6261