ԿԲ-ն միանում է «Թանգարանների գիշեր»-ին

16.05.2016 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր» եւ Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին:

ԿԲ-ում նշել են, որ մայիսի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը, եւ մայիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչեւ 24:00-ը, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջեւ:
        
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչեւ ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաեւ դրամի պաշտպանական հատկանիշներին:

ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ կենտրոնում ներկայացվելու է հուշադրամների «Հայոց պետականություն» շարքը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» հուշադրամը:

«Թանգարանների գիշեր» եւ Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին միանում է նաեւ ԿԲ Դիլիջան քաղաքի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը:

Մայիսի 18-ին՝ 09:00-ից մինչեւ 18:00-ը, եւ մայիսի 21-ին՝ 09:00-ից մինչեւ 24:00-ը, կենտրոնի դռները բաց կլինեն այցելուների առջեւ:

«Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ հայկական դրամի եւ Հայաստանում դրամաշրջանառության պատմությանը, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներին:

Կարող եք ծանոթանալ նաեւ Banks.am-ի՝ ԿԲ այցելուների կենտրոնի մասին պատրաստած նյութի առաջին եւ երկրորդ մասերին:

Դիտում՝ 3123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW