«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն այսօր ասել է, որ «Զվարթնոց» օդանավակայանն ունի մեծ հնարավորություն՝ վերածվելու տարածաշրջանային հաբի, եւ այդ գործընթացն արդեն սկսել է:Այս մասին Մարսելո Վենդեն ասել է Երեւանում՝ Qatar Airways-ի հրավիրած ասուլիսի շրջանակում՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:«Հայաստանի որդեգրած «Բաց երկնքի քաղաքականությունը» մեզ թույլ է տալիս օգտագործել «Զվարթնոց»-ի՝ տրանզիտ կենտրոն դառնալու հնարավորությունը: Այնուամենայնիվ, դեռ կան որոշակի խնդիրներ, որոնց շուրջ շարունակում են աշխատանքներ տարվել ՀՀ կառավարության հետ»,- նշել է Մարսելո Վենդեն:«Զվարթնոց»-ի տնօրենը, մասնավորապես, կարեւորել է վիզաների դյուրացման շարունակական գործընթացը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա էականորեն ավելացնել օդանավակայանի ուղեւորահոսքերը:«Ավիաոլորտում Հայաստանը պետք է ճկուն քաղաքականություն իրականացնի ՝ օրինակ վերցնելով հարեւան Վրաստանից»,- ընդգծել է Մարսելո Վենդեն: Tweet Դիտում՝ 33711