Առէկսիմբանկն անցկացնում է ակցիա ոսկով ապահովված վարկերի համար

13.05.2016 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն անցկացնում է ակցիա` 3-6 ամիս մարման ժամկետով ոսկու գրավով ապահովված վարկերի համար:

Ինչպես նշել են բանկում, վարկի տրամադրման միանվագ վճար չի գանձվի այն հաճախորդների համար, որոնք նախապես եւ ամբողջությամբ կվճարեն վարկի ողջ մարման ժամկետի համար հաշվարկվելիք տոկոսագումարը:

Նշենք, որ ակցիան գործելու է մինչեւ 2016թ. հունիսի 30-ը:

Դիտում՝ 15837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW