Fitch. ՀՀ բանկային հատվածում արտարժույթի տատանումները եղել են չնչին
13.05.2016 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Վրաստանի եւ ԱՊՀ երկրների բանկերը, որտեղ դոլարիզացիայի մակարդակը բավականին բարձր է, լուրջ վնասներ են կրել դոլարի նկատմամբ ազգային արժույթների արժեզրկման հետեւանքով:
Այս մասին ասված է Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալության` օրերս հրապարակած «Դոլարիզացիան ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բանկային հատվածներում» (Dollarisation in CIS/Georgian Banking Sectors) զեկույցում:
Գործակալության բնորոշմամբ` փոխարժեքային տատանումներից առաջացած վնասներն առավել ակնառու են եղել ադրբեջանական եւ ուկրաինական բանկերում, որտեղ ոլորտի կարգավորիչին չի հաջողվել վերահսկել իրավիճակը:
Միաժամանակ, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի բանկերը մասամբ կարողացել են խուսափել այդ վնասներից` շնորհիվ պետական աջակցության, իսկ Հայաստանի եւ Վրաստանի բանկային հատվածներում արտարժութային տատանումները եղել են չնչին:
Fitch-ի գնահատականով` տարածաշրջանի բանկերն ակտիվորեն վարկավորում եւ ավանդներ են ներգրավում արտարժույթով: Ընդ որում, Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի բանկերում վարկերի դոլարիզացիայի մակարդակը տարածաշրջանում ամենաբարձրն է (57%-66%), մինչդեռ Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի բանկերն առաջատար են ավանդների դոլարիզացիայի մակարդակով (60%-ից բարձր):
Արտարժույթով մանրածախ վարկավորման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում, ինչը, սակայն, սահմանափակ է Ղազախստանում, Ռուսաստանում եւ Բելառուսում:
Fitch-ի վերլուծաբանները կարծում են, որ դոլարիզացիայի բարձր մակարդակը հանգեցրել է ընդհանուր վարկավորման մեջ չաշխատող վարկերի ծավալների աճին, ինչպես նաեւ կապիտալի համարժեքության խախտմանը:
«Արտարժութային ռիսկերը հեջավորած փոխառուների թիվը տարածաշրջանում աննշան է: Բախվելով տեղական արժույթով եկամուտների արժեզրկման խնդրին` հաճախորդների համար արտարժութային վարկերի սպասարկումն ավելի է դժվարացել»,- ասված է զեկույցում:
Միայն Վրաստանում է, որ բանկերը կարողացել են արձանագրել ակտիվների կայուն որակ`պայմանավորված այդ երկրում ստաբիլ տնտեսական աճով, արժույթի սահմանափակ արժեզրկումով, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ թույլ տնտեսական կապերով:
Fitch-ը կանխատեսում է, որ տարածաշրջանի երկրներում չաշխատող վարկերի բաժինն ընդհանուրի մեջ մինչեւ 2016թ. վերջը կգերազանցի 10%-ը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: