Առէկսիմբանկը բաց դաս է անցկացրել Երեւանի «Այբ» դպրոցում

12.05.2016 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի աշխատակիցները «Իմ ֆինանսների ամիս-2016» ծրագրի շրջանակում այցելել են Երեւանի «Այբ» ավագ դպրոցը:

Բանկում նշել են, որ այցի ընթացքում բարձր դասարանցիների համար անցկացվել է բաց դաս «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով:    

Հանդիպման ընթացքում բանկի աշխատակիցներն աշակերտական լսարանին ծանոթացրել են ՀՀ ֆինանսական համակարգին, նրա հիմնական ինստիտուտներին եւ դրանց գործառույթներին:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բանկային ոլորտին, մանրամասն նկարագրվել են բանկերի կողմից մատուցվող ծառայությունները եւ դրանց առանձնահատկությունները:

Առէկսիմբանկի Աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Մաթեւոսյանի խոսքով` «Այբ» դպրոցում անցկացված բաց դասը «Իմ ֆինասների ամիս» ծրագրի շրջանակում դասավանդողների եւ աշակերտներ հետ իրենց վերջին հանդիպումներ էր:

Նա հիշեցրել է, որ մեկամսյա ակցիայի ընթացքում իրենք նաեւ հանդիպումներ են ունեցել ՌԴ պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ, բաց դասեր են անցկացրել Արմավիրի մարզի Նորավան եւ Լուկաշին համայնքներում:

«Դատելով տրված հարցերի թվից` թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել ունկնդիրների շրջանում, եւ մենք շատ գոհ ենք հանդիպումների արդյունքներից: Հուսով ենք, որ նման հանդիպումները ավանդական կդառնան»,- նշել է Գայանե Մաթեւոսյանը:

Դիտում՝ 12961
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW