Արդեն 20 տարի է՝ Հայաստանում գործում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը` աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղը, որն առաջարկում է ըմպելիքների մեծ ընտրանի: Մայիսի 10-ին՝ ընկերության 20-ամյա գործունեությանը նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ամփոփել է նախորդ տարիներին ծավալած գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները:««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընտանիքի կարեւոր անդամն է, եւ հպարտ ենք Հայաստանում մեր թիմի հաջողություններով: Մասնագետների ջանքերի շնորհիվ` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության արտադրած ըմպելիքներն աչքի են ընկնում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող որակով: Այս տարի ուրախ ենք նշել մեր հայաստանյան մասնաճյուղի զարգացման պատմության 20-ամյա հոբելյանը: Սպասում ենք նորանոր ձեռքբերումների»,- իր ելույթում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը:Իր հերթին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց, որ 20 տարվա ընթացքում հիմնական 3 ոլորտ են թիրախավորել՝ գործունեության կայուն զարգացումը, մրցունակ ընկերության կայացումը, ինչպես նաեւ համայնքների զարգացման մեջ ներդրումների միջոցով հասարակության լիարժեք անդամ դառնալը: «Մեր ընկերության հաջողության հիմքում մեր կադրերն են ու այն գործունեությունը, որ ծավալել ենք տարիների ընթացքում: Մեր աշխատակիցները մեր հիմնական հարստությունն են, մոտ 11.000 մատակարարի հետ համատեղ աշխատանքն էլ հիմք է դարձել հետագա զարգացման համար», - նշեց նա՝ ընդգծելով, որ ընկերությունը հաճախակի աշխատանքի է վերցնում բուհերի շրջանավարտների եւ հետագայում վերապատրաստում նրանց: Անցած 20 տարվա ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ներդրումային փաթեթը կազմել է մոտ 21.5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ: Հաջողակ բիզնես գործունեությանը զուգահեռ, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն իրականացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը եւ կլիմայի պաշտպանությունը, համայնքների եւ երիտասարդության զարգացումը, առողջ եւ ակտիվ ապրելակերպի խթանումն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի առանցքային ուղղություններից են:«Լինելով Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, անշուշտ, էական դերակատարություն է ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում: Մուտք գործելով հայկական շուկա` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ներդրել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բիզնես մշակույթ եւ գործելաոճ: Շնորհավորում եմ անցած 20 տարվա ընթացքում գրանցած հաջողությունների համար եւ ապագայում նորանոր ձեռքբերումներ մաղթում»,- ասաց ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը:Միջոցառման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատուկ մրցանակ հանձնեց ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովային` նշելով 20-ամյա պատմության ընթացքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերության ներդրումը:Միջոցառմանը հյուրընկալվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ՀՀ կառավարության, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի այլ երկրների մասնաճյուղերի ղեկավարներ եւ բազմաթիվ գործընկերներ: Ներկաները բարձր գնահատեցին ընկերության 20-ամյա գործունեությունը` կարեւորելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդը: Tweet Դիտում՝ 14645