Յունիբանկն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով`շարունակելով շահույթի աճը:Ինչպես հայտնել են բանկում, Յունիբանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահույթը կազմել է 212 մլն դրամ:Միաժամանակ, պետբյուջե վճարած հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628,5 մլն դրամ ցուցանիշով: Բանկում նշել են, որ ակտիվների աճի ապահովման հիմնական գործոնը եղել է վարկավորման ծավալների մեծացումը` մինչեւ 119 մլրդ դրամ: Բանկի մանրածախ վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 55 մլրդ դրամ:«Բանկը շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ներին եւ անհատ ձեռնարկատերերին` ձգտելով մեծացնել տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալները: Առաջին եռամսյակում Յունիբանկը ՓՄՁ-ներին տրամադրել է ավելի քան 5 մլրդ դրամի վարկային միջոցներ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը գրեթե վեց անգամ»,- ասված է հաղորդագրությունում:Բացի այդ, բանկի ավանդային բազան աճել է 11,6%-ով եւ կազմել 125 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 792 մլն դրամով`գերազանցելով 85 մլրդ դրամը: Բանկում հիշեցրել են, որ այս տարվա ապրիլին իրենք թողարկել են 5,2 մլրդ դրամի բաժնետոմսեր եւ ամբողջությամբ տեղաբաշխել դրանք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Tweet Դիտում՝ 12880