Չինական կողմը մտադիր է ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցել

10.05.2016 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չինական կողմը նախատեսում է Հայաստանում պղնձաձուլարան կառուցել:

Այս հեռանկարն այսօր քննարկվել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունիի եւ Citic Construction ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ավելի վաղ, քննարկելով այս ծրագիրը, Թիան Էրլունը նշել էր, որ ծրագրի նկատմամբ Չինաստանում հետաքրքրություն կա, եւ առաջիկայում նախատեսվում է չին գործարարների այց Հայաստան` տեղում ծանոթանալու պայմաններին ու ծրագրի իրականացման հնարավորություններին:

Ներկայացնելով Citic Construction ընկերության գործունեությունը` Յան Ցզյանցյանը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ կոնկրետ ծրագրի շուրջ նախարարի հետ հանդիպման հնարավորությունն արդեն իսկ լավ սկիզբ է գործնական հարաբերությունների կառուցման եւ համագործակցության զարգացման համար:

Անդրադառնալով պղնձաձուլարանի կառուցմանը` նա խոսել է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայության, ֆինանսավորման հարցերի մասին:  

Դիտում՝ 3266

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW