ՊրոԿրեդիտ Բանկի գործունեությունը դադարել է

10.05.2016 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից ուժը կորցրած է ճանաչել «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան:

Ինչպես հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից, ոլորտի կարգավորիչը գրանցել է փոխանցման ակտն ու Ինեկոբանկի նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Հիշեցնենք, որ երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:

Դիտում՝ 17136

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW