Առէկսիմբանկի աշխատակիցներն այցելել են Հայրենական պատերազմի վետերանին

10.05.2016 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Առէկսիմբանկի աշխատակիցները Հաղթանակի տոնի նախօրեին մեկնել են Արմավիր քաղաք` շնորհավորելու եւ նվերներ հանձնելու Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Կարապետյանին:

«Սուրեն պապը մեր բանկի աշխատակցի պապիկն է, եւ դժբախտաբար` միակ ողջ մնացած վետերանը մեր կոլեկտիվում»,- նշել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի Մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Նրա խոսքով` վետերանը 1943թ. տասնութ տարեկան հասակում մեկնել է ռազմաճակատ, մի քանի անգամ վիրավորվել եւ հաղթանակած վերադարձել Հայաստան: Վետերանի բազմաթիվ պարգեւների թվում են «Կարմիր աստղ» շքանշանը եւ «Արիության համար» մեդալը:

Սուրեն Կարապետյանը մայիսի 10-ին կնշի իր ծննդյան 91-րդ տարեդարձը:

Դիտում՝ 14080

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW