«Բեյզ Մեթլս»-ն աջակցում է ՊԲ-ի շարժունակության բարձրացմանը

08.05.2016 | 21:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Բեյզ Մեթլս» ընկերության կողմից այսօր ԼՂՀ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել« ՈւԱԶ» մակնիշի 10 ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը, «Բեյզ Մեթլս» ընկերությունը նաեւ Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցել 140 մլն դրամ (մոտ $291 հազ.):

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Արցախի ողջ ժողովրդի անունից իր խորին շնորհակալությունն է հայտնել «Բեյզ Մեթլս» ՓԲԸ ղեկավարությանը եւ աշխատակիցներին նման օժանդակության համար:

ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն իր հերթին հավաստիացրել է, որ մեքենաները կնպաստեն բանակի շարժունակության բարձրացմանը:  

Դիտում՝ 4220

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW