ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական օգնություն է տրամադրել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) երեխաներին, որոնք գտնվում են «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության հովանավորության ներքո:Բանկում հայտնել են, որ այս աջակցության շնորհիվ ՄՈՒԿ-ով 60 երեխա անապահով ընտանիքներից հնարավորություն է ստացել անցնել վերականգնողական ջրային թերապիա:ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ բանկը կորպորատիվ հասարակական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացրել է ծրագրեր կրթական, մշակութային եւ բարեգործական ոլորտներում:«Հասարակական պատասխանատվությունը յուրաքանչյուր կազմակերպության զարգացման կարեւոր բաղկացուցիչն է: ՎՏԲ-Հայաստան Բանկն մշտապես ակտիվ մասնակցություն ունի երեխաների կյանքում, հատկապես այն երեխաների, ովքեր ուշադրության եւ աջակցության խիստ կարիք ունեն: Մենք սերտորեն համագործակցում ենք «Հայ մայրեր» ֆոնդի հետ եւ մեզ համար մեծ ուրախություն է երեխաներին աջակցելը այդքան կարեւոր հարցում` իրականացնել վերականգնողական թերապիա: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ջրային թերապիան դրական արդյունքներ կտա եւ դա առաջխաղացման հերթական քայլը կլինի երեխաներից յուրաքանչյուրի համար»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարչության գլխավոր տնօրեն-նախագահ Յուրի Գուսեւը:ՎՏԲ-Հայաստան Բանկը «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցում է 2014-ից` տրամադրելով ֆինանսավորում վերականգնողական ծրագրերի եւ այլ ծախսերի ծածկման համար: Tweet Դիտում՝ 13593