Հայկ Ալոյան. Ամուլսարի ծրագիրն ազդակ է՝ ՀՀ-ն բաց է ներդրումների համար

05.05.2016 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն ասել է, որ Ամուլսարի ծրագրի կապիտալ ծախսերն առաջիկա երկու տարիներին կկազմեն $370 մլն:

Այս մասին Հայկ Ալոյանն ասել է Մեդիամաքսին տված հարցազրույցում:

«Նախնական շինարարական աշխատանքները արդեն սկսվել են, նախատեսում ենք լայնածավալ փուլը ծավալել հուլիս ամսից: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ստեղծել 800 աշխատատեղ հանքի շինարարության համար: Այսինքն, արդեն այս տարեվերջին այդ տարածաշրջանում կունենանք զգալի տնտեսական ազդեցություն.,- ասել է Հայկ Ալոյանը:

Անդրադառնալով երկրի մասշտաբով ծրագրի տնտեսական ազդեցությանը՝ «Գեոթիմ»-ի գլխավոր տնօրենը նշել է, որ ազդեցությունը զգալի կլինի ամենատարբեր առումներով:

«Առաջնային խնդիրն այսօր Հայաստանում, իհարկե, աշխատատեղերն են: Բացի այդ, տնտեսության մեջ զգալի ֆինանսական ներհոսք կլինի: Խոսքը առաջիկա երկու տարվա հանքի շինարարության մասին է:

Արդեն ոսկու արդյունահանման ընթացքում սրան կգումարվի նաեւ տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկային մուտքերը: Բացի այդ, հանքարդյունաբերության ոլորտում ամեն ուղղակի աշխատատեղ ստեղծում է մի քանի անուղղակի աշխատատեղ:

Բայց ես շեշտը ուզում եմ դնել մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա: Ամուլսարը օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը որպես նոր ներդրումային երկիր բացահայտելու հնարավորություն է: Ամուլսարը միջազգային շուկայում շատ տեսանելի ծրագիր է: Շատ միջազգային ներդրողներ ամենատարբեր ոլորտներում հետեւում են Ամուլսարի ծրագրի արդյունավետ իրականացմանը, եւ դա կարող է տեսանելի ազդակ լինել, որ Հայաստանը բաց է ներդրումների համար: Հատկապես վերջին շրջանում բոլորս զգացինք, թե որքան հրատապ է երկիր նոր ներդրումներ եւ ֆինանսական հոսքեր ներգրավելու խնդիրը»,- ասել է Հայկ Ալոյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում:

Դիտում՝ 15532
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW