ՀԷՑ-ն աջակցում է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին

03.05.2016 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 000-ական ՀՀ դրամ կհատկացվի ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաեւ ոչ մարտական զոհերի եւ զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին:

ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը կմարի նաեւ այդ ընտանիքների էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում կվճարի սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։

«ՀԷՑ-ը նաեւ միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկված «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական եւ հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 13795

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW