Moody's-ն Ադրբեջանի վարկանիշին բացասական կանխատեսում է շնորհել
02.05.2016 | 09:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://kavpolit.com/

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ադրբեջանի երկարաժամկետ թողարկողի վարկանիշը «Ba1» մակարդակում` բացասական կանխատեսմամբ` կապված աճող ռիսկերի հետ:
Ինչպես հայտնում է Finmarket.ru-ն, վկայակոչելով Moody's-ի լրատվական ծառայությունը, բացասական վարկանիշ շնորհելու որոշումն արտացոլում է տնտեսական անկման խորացման ֆոնին Ադրբեջանի վարկունակությանը մշտապես սպառնացող վտանգը:
«Սա պայմանավորված է ոչ նավթային հատվածում տնտեսական ակտիվության նվազմամբ, բանկային համակարգում լարվածության բարձր աստիճանով, ինչպես նաեւ արժույթի փոխարժեքի հետագա անկման արդյունքում տնտեսական ցնցումների հնարավորությամբ: Աշխարհաքաղաքական ռիսկերը նույնպես աճել են` վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ֆոնին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ փետրվարի սկզբին Moody's-ի կողմից Ադրբեջանի վարկանիշի իջեցումը՝ «Baa3»-ից «Ba1», պայմանավորված էր նրա վարկունակության զգալի անկմամբ:
Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016թ. մարտին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է շուրջ 3,5%-ով:
Moody's-ի վերլուծաբանների բնորոշմամբ` ֆինանսական դրության վատթարացումը, անվանական ՀՆԱ-ի անկումն ու տեղական արժույթի արժեզրկումն էականորեն մեծացնում են երկրի վարկային բեռը:
Ադրբեջանի տնտեսական աճի հեռանկարները Moody's-ը գնահատում է թույլ` այս տարվա համար ակնկալելով ՀՆԱ-ի կրճատում 3,3%-ի չափով (գործակալության նախորդ կանխատեսմամբ` -0,7%):
Վարկանիշի բացասական գործոններն են Ադրբեջանի բանկային հատվածում իրավիճակի վատթարացումը, ազգային արժույթի արժեզրկման հետեւանքները, ինչպես նաեւ բնակչության գնողունակության անկումը: Գործակալության փորձագետների գնահատմամբ` խնդրահարույց վարկերի մասնաբաժինը բանկային հատվածում հասել է 20%-ի:
Banks.am-ը հիշեցնում է, որ ապրիլի 5-ից ադրբեջանական բանկերը դադարեցրել էին արտարժույթով սպառողական վարկերի տրամադրումը: Օրերս էլ դադարեցվել էր կրեդիտ քարտերով գործարքների կատարումը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: