Ադրբեջանի բանկերը դադարեցրել են կրեդիտ քարտերով գործարքների կատարումը՝ կապված այդ երկրում օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տրամադրման մորատորիումի հետ:Այս մասին Trend գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի Բանկերի միությունից: «Քանի որ օտարերկրյա արժույթով կրեդիտ քարտերի գործարքները սպառողական վարկերի կատեգորիային են պատկանում, ապա բանկերը որոշ ժամանակով դադարեցրել են դրանք»,- նշել են Բանկերի միությունում:Ապրիլի 5-ից Ադրբեջանում մեկ ամիս ժամկետով դադարեցվել էր օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տրամադրումը:Համապատասխան որոշումն ընդունել էր Ֆինանսական շուկաների վերահսկողության պալատը, որն իրավունք ուներ հետագայում երկարաձգել սահմանափակման ժամկետը:Որոշումն ընդունվել էր «ֆինանսական կայունության ապահովման եւ սպառողների իրավունքների պաշտպանության, դոլարային վարկերի տրամադրման ոլորտում խոր եւ բազմակողմանի վերլուծության նպատակով»:Ադրբեջանի ԿԲ տվյալներով՝ 2015թ. փետրվարի կրեդիտ քարտերով իրականացվել է 842 հազ. գործարք՝ ընդհանուր 128 մլն մանաթ արժողությամբ: Tweet Դիտում՝ 13562