Հարություն Բերբերյանը նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար: Հարություն Բերբերյանը ծնվել է 1980թ., 2002թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանը:11.01.2015-25.12.2015 թթ. եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինություն, մեդիա պատասխանատու: 01.06.2011-11.04.2014 թթ. Հարություն Բերբերյանն աշխատել է ՀՀ կառավարությունում, եղել է ՀՀ վարչապետի ռեֆերենտ, վարչապետի օգնական, վարչապետի մամուլի քարտուղար: 01.12.2003-01.02.2007 թթ. եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ստեղծագործական բաժնի պատասխանատու-քարտուղար:Ամուսնացած է, ունի երկու երեխա: Tweet Դիտում՝ 7014