«Ավրորա»-ի դափնեկիր Մարգարեթ Բարանկիցեն, որն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին, ասել է, որ $1 մլն պարգեւը կբաժանվի իր թեկնածությունն առաջադրած կազմակերպությունների միջեւ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին նա ասել է ապրիլի 24-ի ուշ երեկոյան՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը հաջորդած ասուլիսի ժամանակ: Մարգարեթ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից կստանա $ 100 հազար դոլար: Եւս $1 մլն դոլար կբաշխվի նրա ընտրած երեք բարեգործական կազմակերպությունների միջեւ: Դրանք են` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամը, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը: «Մենք օգնելու ենք երեխաներին, մասնավորապես՝ Արեւելյան Կոնգոյի երեխաների կրթության մասին պետք է մտածենք, նաեւ հոգ տանենք Բուրունդիում գտնվող 80 000 փախստականների մասին: Պետք է վստահ լինենք, որ մայրերը կստանան փոքր վարկավորում՝ իրենց բիզնեսները սկսելու համար»,- հայտնել է Մարգարեթ Բարանկիցեն: Tweet Դիտում՝ 12048