Համաշխարհային Բանկի փորձագետների կարծիքով, Ադրբեջանի բանկային համակարգը չի համապատասխանում երկրի տնտեսոթյան ծավալներին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդը, այս մասին ասվում է ՀԲ-ի` Ադրբեջանի հետ 2007-2010 թթ. համագործակցության ռազմավարության մեջ: Ներկայումս Ադրբեջանում գործում են 44 բանկեր, որոնցից 18-ը` արտասահմանայն կապիտալի մասնակցությամբ, եւ 2 միջազգային բանկերի մասնաճյուղեր: Ինչպես ասվում է ՀԲ-ի հաշվետվությունում, Ադրբեջանի Միջազգային բանկին (ԱՄԲ) է պատկանում երկրի բանկային համակարգի ակտիվների 49%-ը: ՀԲ-ի մասնագետներն կարծում են, որ ԱՄԲ-ի գերիշխող դիրքը պետք է կրճատվի գործարար միջավայրի ու բանկային ոլորտի միջազգային մրցակցությանը դիմանալու ունակությունները բարելավման հետեւանքով: Tweet Դիտում՝ 8725