ԼՂՀ-ում քննարկում են առաջնագծի ամրացման աշխատանքները

21.04.2016 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին:

«Բոլորիս քաղաքացիական պարտքն է հայրենիքի պաշտպանության համար զոհաբերելու ոչ միայն ունեցվածքը, այլ նաեւ՝ կյանքը: Շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին այդպես էլ դրսեւորեցիք ձեզ՝ մեծ պատրաստակամությամբ ներդնելով ձեր ողջ հնարավորությունները Արցախի բանակի մարտունակության ամրապնդման գործում: Այս պահին ինժեներական աշխատանքներն ընթացքում են առաջնագծում, եւ մոտակա ժամանակներում էլ պարտավոր ենք զբաղվել առաջնահերթորեն այդ ուղղությամբ, քանի որ, ինչպես եւս մեկ անգամ համոզվեցինք, միայն սահմանի ամրությունն ու հայ զինվորի խիզախությունն են երաշխավորում մեր մանուկների խաղաղությունը»,- ասել է ԼՂՀ վարչապետը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, եւ կառավարությունը համապատասխան միջոցներ է տրամադրելու ընկերություններին՝ աշխատանքների՝ ժամանակին եւ արդյունավետ կազմակերպման նպատակով:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ սերտ համագործակցել կազմակերպությունների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:

Դիտում՝ 23809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW