Վարչապետը ԳԱԱ-ին հորդորել է ներկայացնել ֆինանսապես արդյունավետ ծրագրեր

20.04.2016 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ պետք է ձեւավորել գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ:

Այս մասին վարչապետն ասել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 2015թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:

«Պետք է արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան եւ ենթակառուցվածքները, ապահովել գիտության եւ տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ եւ իրականացնել գիտական ներուժի սահուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն եւ առաջընթաց, զարգացում, խթանել գիտական կազմակերպությունների՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների եւ արտոնագրերի ավելացումը, ձեւավորել գիտության, տեխնոլոգիաներ եւ ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ եւ ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության եւ տնտեսության մեջ, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական եւ գիտատեխնիկական տարածքում Հայաստանի Հանրապետության վայել դիրքի ձեռքբերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով բարձրացված հարցադրումներին՝ ԳԱԱ աշխատակիցների սոցիալական խնդիրների, սարքավորումների վերազինման, նոր գիտական ծրագրերի իրականացման եւ այլ խնդիրների վերաբերյալ, վարչապետը նշել է, որ կառավարությունը կքննարկի եւ կուսումնասիրի այդ առաջարկությունները:

Մի շարք հարցերի առնչությամբ էլ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկու տարի ակտիվ համագործակցելով ԳԱԱ-ի հետ՝ ուշադրության կենտրոնում է պահում կառույցի խնդիրները եւ միաժամանակ ակնկալում է գործնական արդյունքներ:

Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով եւ ներկայացնել ողջամիտ ծրագրեր, որոնք պետք է նաեւ ֆինանսապես արդյունավետ լինեն:

Դիտում՝ 2759
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW