Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի աշխատակիցները «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակում հանդիպել են Քանաքեռի՝ ՌԴ պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմին:Բանկում նշել են, որ հանդիպումը նվիրված է եղել պլաստիկ քարտերի թեմային: Բանկի աշխատակիցները ներկայացրել են պլաստիկ քարտերի ստեղծման պատմությունը, պատմել բանկերի կողմից առաջարկվող քարտային ծառայությունների մասին եւ պատասխանել ուսուցիչների հարցերին: Մասնավորապես, քննարկվել են բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացման ձեւերը, տրվել են խորհուրդներ, թե ինչպես կարելի է ավելի շահավետ պայմաններով փոխարկել քարտով ստացվող աշխատավարձը, ինչպես նաեւ հասարակական վայրերում վճարային քարտերի օգտագործման անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Առաջիկայում բանկը նախատեսում է «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով բաց դասեր անցկացնել Երեւանի դպրոցներից մեկում եւ մարզային երկու դպրոցում: Հիշեցնենք, որ «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրն անցկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ: Tweet Դիտում՝ 12527