ՎՏԲ Խումբը պրոդուկտ է մշակել Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Ղազախստանում «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգից օգտվող հաճախորդների համար:ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ՎՏԲ-Հայաստան Բանկից դեպի ՎՏԲ-Վրաստան Բանկ, ՎՏԲ-Ուկրաինա Բանկ եւ ՎՏԲ-Ղազախստան Բանկ, ինչպես նաեւ հակառակ ուղղություններով փոխանցումների կատարման եւ վճարման համար կգործեն հատուկ/իջեցված սակագներ՝ փոխանցման գումարի 0.9% միջնորդավճար՝ նախորդ 1.5% միջնորդավճարի փոխարեն: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի ՌԴ «Յունիստրիմ» դրամարկղերի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների միջնորդավճարի չափը կազմում է 0.35%՝ ՀՀ դրամով եւ սկսած 0.5%-ից՝ արտարժույթով:«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում հանդիսանում է ակտիվ խաղացողներից մեկը,քանի որ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով հնարավոր է ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Բացի այդ, Դուք կարող եք օգտվել VTB Transfer ծառայությունից՝ փոխանցման գումարը քարտի վրա ստանալու համար զանգահարելով Սպասարկման կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 14956