Արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Ստարտափ Արմենիա» կազմակերպությունը, որի նպատակը Հայաստանում եւ աշխարհում ձեռներեցության զարգացմանն ուղղված հայեցակարգերի եւ նախաձեռնությունների մշակումն է:«Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիր եւ նախագահ Հայկ Ասրիյանցը Itel.am-ի հետ զրույցում ներկայացրել է մեկ տարվա գործունեությունն ու ապագա ծրագրերը:Ստորեւ ներկայացված են հարցազրույցից որոշ հատվածներ: ***Հպարտությամբ կարող եմ ասել, որ համագործակցելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի եւ ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի հետ՝ մենք մասնակցեցինք հյուրատնային բիզնեսի հարկային դաշտի փոփոխության և նոր հայեցակարգի մշակման գործընթացին: Թեեւ սա մեր առաջին փորձն էր, ամեն ինչ շատ սահուն ընթացավ եւ ոգեշնչեց մեզ նոր նախաձեռնություններով հանդես գալ:****Մեր հետաքրքրությունների շրջանում են նաեւ ձեռնարկությունների գրանցման, հարկման, հաշվետվությունների ներկայացման եւ այլ բիզնես գործընթացների պարզեցումը, գործընթացներ, որոնք ավելորդ դժվարություններ են առաջացնում հատկապես ստրատափների համար: ****Մտադիր ենք Հայաստանը ներկայացնել աշխարհի ստարտափ քարտեզում: Մենք արդեն իսկ ունենք հաջողության մի քանի պատմություններ, որոնք հայտնի են Հայաստանի սահմաններից դուրս, սակայն հարկավոր է նաեւ զարգացնել եւ «վաճառել» ինժեներական ու «կոդ գրելու» ներուժը, այնպես որ արտերկրի ձեռներեցները Երեւանը եւ Հայաստանը համարեն այն թոփ վայրերից մեկը, որտեղ կարող են իրենց ստարտափը զարգացնել: ****Առաջիկայում «Ստարտափ Արմենիա»-ն հանդես կգա մի շարք նախաձեռնություններով, այդ թվում կկազմակերպենք ստարտափ մրցույթներ եւ հաքաթոններ: Սակայն մեր հեռահար նպատակը նոր ձեւաչափերի մրցույթների եւ ծրագրերի ստեղծումն է, եւ ինչու ոչ՝ դրանց տարածումը այլ երկրներում:Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 16684