2006 թ. Վրաստանի բանկային հատվածի համախառն ակտիվներն աճել են 82.4%-ով

08.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

2006 թ. Վրաստանի բանկային հատվածի համախառն ակտիվներն աճել են 82.4%-ով եւ կազմել են 4.6 մլրդ լարի ($2.6 մլրդ), հայտնել է Վրաստանի Ազգային Բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեն:

Ռոման Գոցիրիձեն հայտնել է, որ առեւտրային բանկերի համախառն բաժնետիրական կապիտալն անցած տարվա ընթացքում աճել է 90%-ով եւ կազմել է 911 մլրդ լարի ($520.6 մլրդ): Բաժնետիրական կապիտալի աճին նպաստել է միջազգային կապիտալի ներհոսքի աճը: Սպասվում է, որ 2007 թ. վրացական բանկերում կներդրվի $500 մլն:

2006 թ. Վրաստանի բանկային համակարգի եկամուտն աճել է 65%-ով եւ կազմել է 102 մլն լարի ($58.3 մլն):

2006 թ. ավանդների ծավալն աճել է 66%-ով եւ կազմել է 1.8 մլրդ լարի: Ավանդների դոլարիզացիան կրճատվել է մինչեւ 69%:

2006 թ. Վրաստանում բանկոմատների քանակը կրկնապատկվել է եւ ներկայումս կազմում է 298, պլաստիկ քարտերի ծավալն աճել է 3.5 անգամ` կազմելով 900 հազար:

 

 

Դիտում՝ 7813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW