Զոհվածների ընտանիքներին կայուն եկամուտ ապահովելու մեխանիզմ կմշակվի

15.04.2016 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների համար զբաղվածություն ապահովելու եւ կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու հարցով:

«Հանձնարարում եմ մշակել եւ ՀՀ կառավարությանը ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ առաջարկությունները պետք է ներկայացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Դիտում՝ 23013

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW