Հայաստանում այսուհետ կգործի Գերմանիայի տնտեսական միավորման (ԳՏՄ) երեւանյան գրասենյակը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայութունից:Գրասենյակի բացման մասին ապրիլի 12-ին հայտարարել է Գերմանիայում ՀՀ դեսպան Մաթիաս Քիսլերը: Բացման միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Գերմանիայի տնտեսական միավորումը 2013թ. մարտից ճյուղային գրասենյակով ներկայացված էր Երեւանում, սակայն գործում էր Թբիլիսիի ԳՏՄ ենթակայության ներքո:«Երեւանյան գրասենյակը հնարավորություն կտա գերմանական տնտեսության շահերը Հայաստանի պետական մարմիններում ներկայացնելու` խթանելով երկկողմ առեւտրատնտեսական կապերը»,- նշվում է հաղորդագրությունում: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ԳՏՄ երեւանյան գրասենյակի բացումը կխթանի ներդրումային եւ գործարար ոլորտներում Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող հայաստանյան եւ գերմանական կազմակերպությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ կապահովի գործարար կապերի զարգացմանն եւ ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Tweet Դիտում՝ 3355