ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

12.04.2016 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված է նաեւ հանդիպում ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նախատեսված էր անցկացնել անցած շաբաթ Երեւանում, սակայն ԵԱՏՄ խորհրդում նախագահող Ղազախստանն առաջարկել էր չեղյալ հայտարարել հանդիպումը՝ պայմանավորված նրանով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման ժամանակ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետի մասնակցութունը կարող էր դիտարկվել որպես աջակցություն կողմերից մեկին»:

ՌԴ-ն ընդունել էր Ղազախստանի առաջարկը: 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 7-ի երեկոյան ընդունելով Երեւան ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, ասել էր.

«Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:

Դիտում՝ 21014
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW