Ապրիլի 5-ին ԵՊՀ Պալայանների անվան դահլիճում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) եւ Spring PR ընկերության կազմակերպչական նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Բիզնես, հաղորդակցություն եւ թվային աշխարհ. Հայաստան 2016» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայբիզնեսբանկը:Բանկում նշել են, որ գիտաժողովին ելույթ է ունեցել Հայբիզնեսբանկի աշխատակազմի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի աշխատանքային խմբի ղեկավար Արման Տոնիկյանը՝ ներկայացնելով «Հասարակայնության հետ կապերի կառավարման առանձնահատկությունները ՀՀ առեւտրային բանկերում» թեմայով գիտավերլուծական զեկույցը:Գիտաժողովի մեկնարկը տվել է ՀՀ նախագահի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը:Միջոցառումը հյուրընկալել է Միջազգային հաղորդակցության խորհրդատուների կազմակերպության (ICCO) նախագահ, Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորում կոմիտեի համանախագահ, Պրահայի H+K Strategies ընկերության նախագահ, Բուլղարիայի M3 Communications Group ընկերության գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ Մաքսիմ Բեհարը եւ Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի նախագահ (WCF Davos General Director) Յանինա Դուբեյկովսկայան: Նրանք եւս հանդես են եկել ելույթներով եւ ներկայացրել հաղորդակցության ոլորտում իրենց միջազգային փորձը:Գիտաժողովի կազմակերպիչները եւ մասնակիցները հույս են հայտնել, որ նման ձեւաչափով միջոցառումների կազմակերպումը կկրեն պարբերական բնույթ, ինչը կնպաստի ոլորտում խնդիրների արագ եւ արդյունավետ լուծմանը: Tweet Դիտում՝ 4570