ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում
07.04.2016 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ 2016թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 2,25-2,5%՝ զիջելով նախորդ տարվա ցուցանիշին (3%):
Այս մասին նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին:
«Մյուս կողմից, Հայաստանի տնտեսական աճն ընթացիկ տարում կլինի ավելի բարձր, քան տարածաշրջանի մյուս երկրներում: ԱՄՀ-ն ողջ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի համար կանխատեսում է 1,5% տնտեսական աճ»,- ընդգծել է Հոսեյն Սամիեին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ն 2016թ. համար Հայաստանում կանխատեսել էր տնտեսության 2,2%-անոց աճ: Banks.am-ի հարցին, թե արդյոք այս նոր կանխատեսումը նշանակում է նախկին ցուցանիշի վերանայում դրական ուղղությամբ, ԱՄՀ առաքելության ղեկավարը նշել է, որ էական փոփոխություն տեղի չի ունեցել՝ հիմնավոր փաստարկների ու հիմքերի բացակայության պատճառով:
Հոսեյն Սամիեին ներկայացրել է 2015թ. արձանագրված ՀՀ տնտեսության ընդհանուր միտումները` ընդգծելով, որ տարին լի էր արտաքին ցնցումներով: Դրանց թվում նա առանձնացրել է տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում, ռուբլու արժեզրկումը, պղնձի գների անկումը եւ այլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: