2016թ. մարտին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 0,5% գնանկում:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մարտին արձանագրված պարենային ապրանքների գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, ձվի, ձկնամթերքի եւ մրգի 0,5-1,7% գնանկումը:Այսպես, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ արձանագրվել է 1%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ` 1,7% գնանկում:Ձվի հանրապետական միջին գինը մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 13,9%-ով, իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ 1,2%-ով:Ձկնամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 0,8%-ով:Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրվել է 23%, իսկ այս տարվա փետրվարի համեմատ`0,5% գնանկում:Մսամթերքը 2015թ. մարտի համեմատ էժանացել է 5,7%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ` 0,4%-ով:2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի՝ 4,1%, իսկ 2016թ. փետրվարի համեմատ՝ 0,3% գնանկում: Բացի այդ, այս տարվա մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է կենդանական եւ բուսական յուղերի՝ 0,3%, կաթնամթերքի` 0,2%, այլ մթերքի՝ 0,2%, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,1% գնանկում:Շաքարավազի հանրապետական միջին գինը մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 7,9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1% գնաճ:2016թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0,2%, ոչ ոգելից խմիչքի` 0,2% եւ հրուշակեղենի 0,4% գնաճ:Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում մարտին արձագրվել է գնանկում 0,2%-ի չափով, իսկ ծառայությունների սակագները մեկ ամսում նվազել են 0,3%-ով:Հանրապետությունում 2016թ. մարտին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի գնանկում` համապատասխանաբար 2,7% եւ 4,4% չափով: Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա մարտին փետրվարի նկատմամբ նվազել են 0,3%-ով, իսկ 2015թ. մարտի նկատմամբ՝ 2%-ով: Tweet Դիտում՝ 2792