Հայաստանը 2015թ. նախորդ տարվա համեմատ ավելացրել է իր ռազմական ծախսերը շուրջ 7,7%-ով` հասցնելով դրանք $447 մլն-ի:Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցի համաձայն` 2006թ. համեմատ ՀՀ այս ցուցանիշն աճել է շուրջ 71%-ով:Միեւնույն ժամանակ, Ադրբեջանն այս ոլորտում 2015թ. ծախսել է շուրջ $3 մլրդ, ինչը գերազանցում է իր նախորդ տարվա ցուցանիշը 8%-ով: Զեկույցի հեղինակները նշում են, որ Ադրբեջանը մեծապես կախված է նավթային եկամուտներից, եւ 2016թ. նրա բյուջեում նկատելի է ռազմական ծախսերի կրճատում:Զեկույցի տվյալներով` աշխարհում, ընդհանուր առմամբ, ռազմական ծախսերին ուղղվել է շուրջ $1,7 տրլն, ինչը գերազանցում է 2014թ. ցուցանիշը 1%-ով: Սա 2011-ից ի վեր արձանագրված առաջին աճն է:Ռազմական ծախսերի մեծությամբ առաջատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան: Tweet Դիտում՝ 21144