ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Երեւան կկայանա նախապես հայտարարված օրը՝ ապրիլի 7-ին:Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Հայաստան այցի ավարտից հետո Դմիտրի Մեդվեդեւը կմեկնի Ադրբեջան:«Առաջիկայում կկայանա ՌԴ վարչապետի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ակնկալվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Դմիտրի Մեդվեդեւը կտեղեկացնի իր գործընկերոջը ՌԴ պատրաստակամության մասին՝ համաձայնելու Եվրասիական միջկառավարական խորհրդում նախագահող Ղազախստանի առաջարկի հետ՝ տեղափոխելու ԵԱՏՄ գագաթաժողովը Մոսկվա ՝ հաջորդ շաբաթ»,- ասված է ՌԴ կառավարության պաշտոնական հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական РБК-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ Երեւանում ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը չեղյալ կհայտարարվի՝ պայմանավորված նրանով, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման ժամանակ այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետի մասնակցութունը կարող էր դիտարկվել որպես աջակցություն կողմերից մեկին»: Tweet Դիտում՝ 21362