Ամփոփվել է Գերմանահայկական հիմնադրամի եւ գերմանական KfW զարգացման բանկի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում գուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» (FASA) ծրագրի շրջանակում Հայբիզնեսբանկի վարկային ստորաբաժանման աշխատակիցների համար անցկացվող դասընթացներից մեկը՝ «Ֆինանսական վերլուծություն» թեմայով:Բանկում նշել են, որ գյուղատնտեսական վարկավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար անցկացվող դասընթացը մշակվել է Business and Finance Consulting (BFC) ընկերության կողմից՝ հատուկ Հայբիզնեսբանկի համար:Ֆինանսական հմտությունների զարգացմանն ուղղված 5-օրյա դասընթացի ավարտին BFC-ի գյուղատնտեսական եւ բիզնես վարկավորման գծով փորձագետ Ալյոնա Բեվզյուկը թեսթավորման միջոցով ստուգել է Հայբիզնեսբանկի աշխատակիցների կողմից գիտելիքների ու փորձի յուրացումը եւ նրանց հանձնել դասընթացի մասնակցության հավաստագրերը:Բանկում տեղեկացրել են, որ FASA ծրագրի շրջանակում Հայբիզնեսբանկի վարկային ստորաբաժանման աշխատակիցների համար անցկացվող դասընթացները շարունակվելու են մինչեւ տարեվերջ, որի ընթացքում բանկի աշխատակիցները կմասնակցեն նաեւ գյուղատնտեսական վարկավորման, փոքր բիզնեսի վարկավորման, որակավորման բարձրացման (ռիսկեր), որակի կառավարման համակագի վերաբերյալ դասընթացների:«Հայբիզնեսբանկը մասնակցում է «Հայաստանում գուղատնտեսության ոլորտի ֆինանսավորում» (FASA) ծրագրին, որի վարկավորման հնարավորություններից կարող են օգտվել այն ձեռնարկությունները, ձեռնարկատերերը եւ անհատ գյուղատնտեսները, որոնք, առաջնային գյուղատնտեսությանը զուգահեռ, ներգրավված են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, գյուղատնտեսության համար նյութերի, պարարտանյութերի եւ քիմիկատների արտադրության, ինչպես նաեւ գյուղատնտեսության հետ կապված տարբեր ծառայությունների մատուցման եւ այլ ոլորտներում»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 5813