Սաուդյան Արաբիան կստեղծի աշխարհի ամենախոշոր ներդրումային ֆոնդը

01.04.2016 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սաուդական Public Investment Fund (PIF) սուվերեն ֆոնդը կտնօրինի $2 տրլն-ի ակտիվներ եւ թագավորության կողմից կօգտագործվի տնտեսության ոչ հումքային ճյուղերում ներդրումների համար:

Այս մասին Bloomberg-ին հայտնել է Սալման թագավորի որդի Մոհամեդ բին Սալմանը:

Ներկայում PIF-ի ակտիվները կազմում են $5,3 մլրդ:

«Անկասկած, PIF-ը կլինի աշխարհի ամենամեծ սուվերեն ֆոնդը»,- կարծում է արքայազն Մոհամեդը, որը սաուդական գահի երկրորդ թագաժառանգն է:

Նա ղեկավարում է Էկոնոմիկայի եւ զարգացման գործերի խորհուրդը, որն էլ վերահսկում է PIF-ի գործունեությունը:

Ներկայում, սաուդյան արքայազնի խոսքով, PIF-ն արդեն Սաուդյան Արաբիայի ազգային առեւտրային բանկի բաժնետերերից է, ինչպես նաեւ մասնաբաժին ունի Saudi Arabia Basic Industries Corporation (SABIC) ընկերությունում, որը էթիլենգլիկոլի երկրորդ խոշոր արտադրողն է աշխարհում:

Արքայազն Մոհամեդը պարզաբանել է, որ PIF-ի ակտիվները կաճեն այն բանից հետո, երբ սաուդական պետական Saudi Aramco նավթային ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում (IPO) իրականացնի: IPO-ն ծրագրվում է իրականացնել 2018թ. ոչ ուշ, եւ պետությունը նախատեսում է վաճառել ընկերության շուրջ 5%-ը:

Bloomberg-ը նշում է, որ եթե նավթի գինը կազմի անգամ $10՝ մեկ բարելի դիմաց, ապա ընկերության շուկայական արժեքը կկազմի $2,5 տրլն:  

Դիտում՝ 10082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW