Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ապրիլի 1-ից սկսել է իրականացնել առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ ռուսաստանյան BEST վճարային համակարգի միջոցով: Բանկում նշել են, որ համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ Հայաստանի, ԱՊՀ երկրների միջեւ` դոլարով, եվրոյով եւ ռուբլիով: «Համակարգը հաճախորդներին առաջարկում է շահավետ սակագին սկսած փոխանցվող գումարի 1%-ի չափով»,- ասված է հաղորդագրությունում:Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն իրականացնում է նաեւ առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ MoneyGram, Anelik, Unistream, Sigue Money Transfer, Ria Money Ttansfer, Конверс Трансфер համակարգերով: Իրականացվում են նաեւ «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաեւ բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ` միեւնույն քարտային հաշվին կցված միջազգային երկու քարտերով: Tweet Դիտում՝ 11562