2006 թվականի վերջը նշանավորեց առաջին նշանակալից տարեթիվը հայկական առաջին եւ միակ մասնագիտացված բանկային www.banks.am կայքի կյանքում, որը մշակվել եւ ղեկավարվում է ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության կողմից: Մենք արդեն կես տարեկան ենք: Կայքը սկսեց գործել 2006 թ. հուլիսին եւ անցած կես տարվա ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը: Եթե օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին www.banks.am-ի ամսեկան այցերի քանակը կազմում էր 5 հազար, ապա արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը կազմեց 8 հազար, իսկ դեկտեմբերին ամսեկան այցերի ցուցանիշը գերազանցեց 10 հազարի շեմը: Սակայն, այցելուների թվի մեխանիկական աճը մեզ համար ինքնանպատակ չէ: Ավելի կարեւոր ենք համարում այն փաստը, որ իր գոյության առաջին կես տարվա ընթացքում կայքը կատարեց ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության կողմից դրված հիմնական խնդիրները: Այցելելով www.banks.am-ը, Հայաստանի ցանկացած բնակիչ կստանա ամբողջական տեղեկատվության երկրի բանկային եւ ֆինանսական ծառայությունների մասին: Մենք մի տեղում ենք հավաքել շուկայում առկա բոլոր առաջարկները` որոշելու իրավունքը թողնելով հաճախորդներին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բանկերին եւ գործընկեր-կազմակերպություններին, որոնք ըմբռնումով են մոտենում մեր պարբերական հարցումներին` ներկայացնելով թարմ տեղեկություններ իրենց ծառայությունների, սակագների եւ տոկոսադրույքների մասին: Ցավում ենք, որ մեզանից անկախ պատճառներով կայքի համապատասխան բաժիններում դեռեւս ներկայացված չեն տեղեկություններ “Անելիք բանկի” եւ “Արդշինինվեստբանկի” ծառայությունների մասին: Կայքը հարմար գործիք է դարձել այն մարդկանց համար, ովքեր մասնագիտորեն զբաղվում են բանկային եւ ֆինանսական գործունեությամբ: Բանկային եւ տնտեսական նորությունները, որոնք օպերատիվ տեղակայվում են կայքում, www.banks.am-ը դարձրեցին շատ բանկիրների ամենասիրված կայքը: Մեր կայքը նկատեցին նաեւ գովազդատուները: Առաջին գովազդային վահանակը տեղակադրվեց www.banks.am-ում կայքի գործադրումից ընդամենը մեկ ամիս անց: Այսօր մեր կայքում տեղադրված են Հայաստանի առաջատար ընկերությունների գովազդները: www.banks.am կայքը կենդանի մարմին է, եւ սա նշանակում է, որ նոր տարում մենք շարունակելու ենք ինտենսիվ զարգանալ: Մասնավորապես, 2007 թ. առաջին եռամսյակում սկսելու է գործել մեր կայքի wap-տարբերակը, որը թույլ կտա օգտվել դրանից բջջային հեռախոսներից: Հարգելի այցելուներ, Շնորհավորում ենք ձեր Ամանորը եւ ցանկանում ենք ամենայն բարիք ձեզ եւ ձեր մտերիմներին: Թող 2007 թվականը ձեզ բերի սեր, երջանկության եւ բարեկեցություն: Լավագույն մաղթանքներով, Banks.am Tweet Դիտում՝ 9269