ՀՀ Կենտրոնական բանկի եւ Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջեւ այսօր ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր €20 մլն արժողությամբ: ԿԲ-ում նշել են, որ վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը: Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում եւ Երեւանում հիփոթեքային վարկավորմանը եւ էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը: Վարկային պայմանագրի նպատակն է ապահովել կայուն եւ արդյունավետ հիփոթեքային վարկավորման շարունակական զարգացում:Գործակցության շրջանակում նախատեսվում է նաեւ տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն: Tweet Դիտում՝ 10844