Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում 2015թ. մեկնարկած «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում ապրիլի 12-13-ին եւ 26-27-ին Երեւանում կանցկացնի «Ֆինանսական կառավարման հիմունքներ» թեմայով վերապատրաստման քառօրյա դասընթաց՝ նախատեսված է ՀՀ-ում գործունեություն ծավալող կին ձեռներեցների համար:«Գործարար կանայք» ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական Միության, Շվեդիայի եւ Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:Դասընթացի նպատակն է զարգացնել կին գործարարների ֆինանսական կառավարման հմտությունները, ծանոթացնել բիզնեսի ֆինանսական գործառույթներին եւ ներդրումներ գրավելու հնարավորություններին՝ կիրառելով նորարարական գործիքներ իրենց բիզնեսի առաջընթացն ապահովելու համար:Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում հայտը մինչեւ 2016թ. ապրիլի 6-ը՝ ժամը 18:00-ը: ՎԶԵԲ-ի «Ֆինանսական կառավարման հիմունքներ» վերպատրաստման դասընթացը գերմանական Applicatio վերապատրաստման ու կառավարման ընկերության կողմից կին գործադիր ղեկավարների համար հատուկ մշակված ծրագիր է՝ կազմված երկու բաժնից՝ յուրքանչյուրը երկուական ամբողջական օր:Դասընթացի բաժինները կիրականցվեն որոշակի ժամանակային ընդմիջումով, որը հնարավորություն կտա մասնակիցներին յուրացնել, վերհիշել առաջին բաժնում ստացած գիտելիքները, դրանք կիրառել գործնական առաջադրանքների շրջանակում եւ նախապատրաստվել հաջորդ բաժնին: Առաջին բաժինը, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ին, ներառում է ֆինանսների կառավարման հիմունքների, ֆինանսական պլանավորման ու հիմնական հաշվետվությունների վերաբերյալ մոդուլներ, իսկ երկրորդ բաժինը՝ ապրիլի 26-27-ին, կօգնի խուսափել ծուղակներից, գտնել ֆինանսավորման աղբյուրներ, կիրառել լծակներ եւ զերծ մնալ ֆինանսների կառավարման ոլորտում տարածված սխալներից: Դասընթացն անդրադառնում է հետեւյալ թեմաներին՝- Ֆինանսական պլանավորման կարեւորությունը,- Ինչպես վերլուծել հիմնական ֆինանսական հաշվետվությունները,- Հասկանալ ծախսերի ու եկամուտների փոխազդեցությունը եւ բիզնեսի ձախողման պատճառները,- Վերահսկել ծախսերը եւ դրանք կրճատելու մեթոդները,- Ինչպես ընտրել ֆինանսավորման առկա տարբեր աղբյուրներից լավագույնը,- Ինչպես օգտագործել ֆինանսավորում գտնելու հմտությունները բանկերի, վենչուրային/հրեշտակ ներդրողների առջեւ ներկայանալու միջոցով:Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է: Դասընթացը կվարեն`Նաիրա Մարգարյանը - «ՎԻՆԿ» խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ խորհրդատու, «ԱՅԲ» ավագ դպրոցի գործարարության ուսուցիչ, Կրթության Գերազանցության Ազգային Ծրագրի եւ Միջազգային մարքեթինգի դպրոցի (ISM) թրեյներ, ռազմավարության, գործառնությունների, ֆինանսների եւ կառավարման խորհրդատվության, նախագծերի կառավարման, սկսնակ բիզնեսների (start-up) հիմնադրման/զարգացման ոլորտների փորձագետ, Հայաստանում հավատարմագրված ներքին աուդիտոր, Հայաստանում կառավարման խորհրդատուների ասոցիացիայի (IMCA) խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի խորհրդատուների ասոցիացիայի, Միացյալ Նահանգների Նախագծերի Կառավարման Ինստիտուտի (PMI), Համահայկական աշխարհագրական միության անդամ, AIESEC Հայաստանի վետերան-անդամ:Հայկ Գաբրիելյանը - «ՎԻՆԿ» խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ խորհրդատու, Միջազգային մարքեթինգի դպրոցի (ISM) թրեյներ, UNIDO Global CleanTech եւ Eurasia Mobile Challenge սթարթափ մենթոր, ռազմավարության, գործառնությունների, ֆինանսների եւ կառավարման խորհրդատվության, տեխնիկական առաջադրանքների ստեղծման, ծրագրային եւ ՏՏ համակարգի նախագծման եւ ներդրման, սկսնակ բիզնեսների (start-up) հիմնադրման/զարգացման ոլորտների փորձագետ, ACCA ուսանող, ISM թրեյներ, ԱՄՆ-ի ISACA-ի, ArmCTCN անդամ:Հավելյալ տեղեկատվության համար կարելի է գրել knowhowarmenia@ebrd.com հասցեին կամ զանգահարել +374 10 590901 հեռախոսահարամով:2003-ից ի վեր ավելի քան €5,3 մլն ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանում ՓՄՁ-ների համար ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծրագրերին եւ շուկայի զարգացմանն ուղղված գործառնություններին:ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 64 պետությունների եւ երկու միջպետական կազմակերպությունների, աջակցում է շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության զարգացմանը: ՎԶԵԲ-ին կարելի է հետեւել web, Facebook եւ Twitter կայքերում: Tweet Դիտում՝ 19997