Վարչապետը հանձնարարել է կանխել սոցփաթեթի օգտագործման չարաշահումները

24.03.2016 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում իր մտահոգությունն է հայտնել պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում առկա խնդիրների կապակցությամբ:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ հանրության շրջանում մտահոգություններ եւ լուրեր կան Հայաստանում եւ Արցախում հանգստի ապահովման ծառայության արդյունավետության, ինչպես նաեւ սոցփաթեթի օգտագործման հնարավոր խախտումների վերաբերյալ:

Հովիկ Աբրահամյանն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին հանձնարարել է Վերահսկիչ պալատի հետ միասին աշխատել խնդրի լուծման ուղղությամբ:

«Կարճ ժամանակահատվածում ներկայացրեք առաջարկություններ ծրագրի արդյունավետության բարձրացման եւ հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ»,- ասել է նա:

Դիտում՝ 3997

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW