ԿԲ. Գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է

21.03.2016 | 18:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր:

Այս կապակցությամբ ԿԲ-ն վկայակոչել է ՀՀ օրենսդրությունը՝ ընդգծելով, որ սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:

«Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, եւ նման դեպքերում հորդորում ենք դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 4355

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW