AmeriaGroupInc ընկերությունը, որը Ամերիա ընկերությունների խմբի անդամն է ԱՄՆ-ում, մարտի 18-ից հայտարարում է մրցույթ:AmeriaGroup-ում նշել են, որ մրցույթի շրջանակում «մինչեւ ապրիլի 30-ը, կատարելով առնվազն 3 փոխանցում ԱՄՆ-ի AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան, մեր հայրենակիցները հնարավորություն կստանան շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 2 տոմսերից մեկը»: Ըստ մրցույթի պայմանների՝ խաղարկվող տոմսերից մեկը կշահի այն հաճախորդը, որը մինչեւ ապրիլի 30-ը կկատարի գումարային ամենամեծ դրամական փոխանցումը (կատարած բոլոր փոխանցումների գումարի ընդհանուր հայտարարը), երկրորդ հաղթողն ընտրվելու է առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ պատահականության սկզբունքով: Տվյալ հաճախորդների միջեւ կազմակերպվելու է խաղարկություն, որը կանցկացվի AmeriaGroupInc ընկերության գրասենյակում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչեւ ս.թ. մայիսի 10-ը, որի մասին կտեղեկացվի AmeriaGroupInc ընկերության կայքում եւ ֆեյսբուքյան էջում: 2016թ. տարեսկզբին AmeriaGroupInc ընկերությունը ներդրել է ֆիզիկական անձանց միջեւ դրամական փոխացնումներ կատարելու նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում իրականացնել դրամական փոխանցումներ դեպի Հայաստան եւ աշխարհի 120-ից ավել երկրներ: «Դրամական փոխանցումների համար գործում են միջնորդավճարի ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչեւ 100 ԱՄՆ դոլար փոխանցման դեպքում միջնորդավճարի չափը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու դեպքում՝ ընդամենը 2%»,- ասված է հաղորդագրությունում: Դրամական փոխանցումն իրականացվում է SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով: Tweet Դիտում՝ 3745